Արտենի (լեռնազանգված)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտենի (այլ կիրառումներ)
Արտենի
Տեսակհրաբուխ
Երկիր Հայաստան
Վարչատարածքային միավորԱրագածոտնի մարզ
Բարձրությունը ծովի մակարդակից2047 մետր
Հարաբերական
բարձրություն
860 մետր
Արտենի (լեռնազանգված) (Հայաստան)##
Արտենի (լեռնազանգված) (Հայաստան)

Արտենի, մեկուսի հանգած հրաբխային լեռնազանգված Արագածի հարավարևմտյան ստորոտին։

Աշխարհագրական տվյալներ[edit | edit source]

Ընդհանուր հիմքով (տրամագիծը՝ մոտ 10 կմ) Մեծ Արտենին (2047 մ) և Փոքր Արտենին (1753 մ), գագաթներ են՝ կազմված նեոգենի լիպարիտային լավաներից ու դրանց տառատեսակներից։ Արտենիից սկիզբ են առնում լավային հոսքեր, որոնցից ամենահզորը վանակատով ու պեռլիտային շեղջաքարով Արագածի պեռլիտի հանքավայրն է։

Պեղումներ[edit | edit source]

Արտենիի վրա հայտնաբերել են հին քարի դարի կայանների մնացորդներ։ «Սատանի դար» բլրի վրա հայտնաբերված գործիքները (վանակատից հատիչներ, քերիչներ, շեղբեր և այլն), բնորոշ են մինչշելյան, շելյան, աշելյան ժամանակաշրջաններին։ Գտնվել են միջին և նոր քարեդարյան գործիքներ։

Ռելիեֆ[edit | edit source]

Լանդշաֆտը լեռնատափաստանային է։

Պատկերասրահ[edit | edit source]

Տես նաև[edit | edit source]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 148